Life.panorama.am-ը գրում է.

Յուրաքանչյուրը պետք է իմանա՝ ի՞նչ անել սրտի կաթվածին դիմակայելու համար, եթե այդ պահին մենակ է

Հետազոտության արդյունքները փաստում են, որ սրտի կաթվածից մահվան դեպքերի 80 տոկոսի ժամանակ մարդիկ եղել են մենակ և չեն կարողացել օգնել իրենց։

Ինչպես նկատել՝ արդյո՞ք ձեզ մոտ սրտի կաթվածի նշաններ են, թե ոչ։

Սրտի կաթվածի ժամանակ առաջանում է կրծքավանդակի սուր ցավ, որը տարածվում է դեպի ձեռքերը և ծնոտ։ Ըստ բժիշկների, այդ ժամանակ դուք ունեք 15 վայրկյան՝ ինքներդ ձեզ օգնելու՝ մինչ գիտակցության կորուստը։

Երբեմն ախտանշանները կարող են սկսել դանդաղ և ավելի երկար ժամանակ տևել, ինչը նշանակում է, որ ժամանակ ունեք բժիշկ կանչելու։

Այնուամենայնիվ, ռիսկի մի դիմեք և կատարեք հետևյալ գործողությունը՝ մինչ բժշկական օգնության հասնելը։

Սուր ցավի ժամանակ անհրաժեշտ է միանգամից սկսել հազալ։

Պետք է հազալ անընդհատ և ուժեղ։ Ամեն հազալուց առաջ խոր շունչ քաշել։ Հազը պետք է լինի խորը և կանոնավոր՝ ամեն 2 վայրկյանը մեկ՝ մինչ օգնությունը կժամանի կամ սիրտը կսկսի կանոնավոր աշխատել։

Խոր շնչառությունը թթվածինը հասցնում է դեպի թոքեր և մարմնի շարժումը հազի ժամանակ կծկում է սիրտը և պահպանում արյան շրջանառությունը։ Սրտի վրա ճնշումը օգնում է վերականգել նորմալ ռիթմը։

Օգնություն կանչելու ժամանակ ևս չպետք է դադարեցնել հազը, որը կարող է փրկել կյանքը։

Ըստ բժիշկների, նրանք, ովքեր կիրառել են այս մեթոդը՝ հաջողությամբ հասել են հիվանդանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել