Life.panorama.am-ը գրում է.

Անփոխարինելի բնական միջոցներ դեմքի սև կետերից ազատվելու համար

Դեմքի սև կետերը խնդիրներ են առաջացնում շատ կանանց մոտ։ Սև կետերի առաջացումը կապված է մի շարք հանգամաքների հետ՝ արևի ներգործություն, հորմոնալ խախտումներ՝ մանավանդ հղիության ընթացքում։ Առաջարկում ենք ձեզ բնական անփոխարինելի միջոցներ, որոնց շնորհիվ կազատվեք անցանկալի սև կետերից։

Կիտրոն

Քամեք կիտրոնի հյութը և քսեք մաշկի սև կետերի վրա։ Թողեք, որ հյութը ներծծվի ցանկալի հատվածում 15 րոպե, հետո լվացվեք։

Սխտոր

Սխտորի քամած հյութը ևս հիանալի մաքրող միջոց է։ Ճիշտ է, հոտն այնքան էլ հաճելի չէ, բայց տարբերությունը դուք միանգամից կզգաք։ Ճզմեք մեկ գլուխ սխտորը և մի գլուխ սոխը։ Խառնեք իրար ու բամբակով տարածեք սև կետերի վրա։ Թողեք 15 րոպե հետո լվացվեք տաք ջրով։

Մեղր և կաթ

Միախառնեք մի թեյի գդալ կաթը և մի թեյի գդալ մեղրը։ Քսեք սև կետերի վրա, կրկին թողեք 15 րոպե հետո լվացվեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել