«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Այսօր մեկնարկող Աժ քառօրյա նիստում հնարավոր է քննարկվի և ընդունվի «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ դրանով նախատեսվում է Հայաստանում հիմնադրել մասնավոր գերեզմանատներ: Մասնավոր գերեզմանատուն հիմնելու համար, սակայն, անհրաժեշտ կլինի թույլտվություններ ստանալ պետական տարբեր մարմիններից: Իշխանական մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ այս ոլորտում գերիշխող դիրքեր է ունենալու Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր): Այսինքն՝ գերեզմանատների բիզնեսը դրվելու է հենց ՀՀԿ-ական այս պատգամավորի հսկողության ներքո»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել