Lurer.com–ը գրում է.

Հնդկաստանի հյուսիսում Ջամմու և Քաշմիր շրջանների Շոպիան գյուղում ոստիկանության վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են իրավապահ մարմինների երեք աշխատակիցներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով India TV հեռուստաալիքին:

Ոստիկանության երեք անզեն աշխատակիցներ շրջափակման մեջ են հայտնվել, երբ ժամանել են Շոպիան գյուղ` նախկինում կատարված հանցագործությունը հետաքննելու համար:

Տարածաշրջանի նախկին գլխավոր նախարար Օմար Աբդուլլայի խոսքով` ամեն տարի ահաբեկիչների զոհ են դառնում տասնյակ խաղաղ քաղաքացիներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել