Երաժիշտ Ջոն Լեջենդը, ով 9 «Գրեմմի»–ի և «Օսկար»–ի մրցանակակիր է, «All of Me» երգը կատարեց... շների հարսանիքի ժամանակ։ Տեսահոլովակը նկարահանվել էր ի աջակցություն «Show Me Campaign» բարեգործական ընկերությանը, որը սկսել է գործել Լեջենդի շնորհիվ 2007 թ.–ից։
Երաժիշտն առաջարկել է ցանկացածին պատվիրել իր կատարումներն իրենց հարսանիքի կամ այլ միջոցառման ժամանակ. դա կարժենա 25 հազար դոլար։ Ավելի էժան տարեբարակներ էլ կան. սկսած 10 դոլարից (պատվիրատուն ուղղակի նվիրաբերում է գումարը) մինչև 10 հազար դոլար (Լեջենդի համերգի 2 տոմս և հանդիպում կուլիսներում)։
Հավաքված ողջ հասույթը կուղղվի Լեջենդի հարազատ Օհայո նահանգի Սպրինգֆիլդ քաղաքի դպրոցի վերանորոգմանը, որտեղ սովորել է անձամբ երաժիշտը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



