The remains of Friedrich  Branft, 22, make the first complete skeleton to be recovered from the battle of Waterloo 200 years agoՎերջերս հնագետների կողմից հայտնաբերվել է Վաթերլոյի ճակատամարտում սպանված մի զինվորի կմախք։ Երկարատև ուսումնասիրություներից հետո հնագետները եզրակացրին, որ հայտնաբերված կմախքը պատկանում է Ֆրիդրիխ Բրանդտ անունով մի 23-ամյա հաննովերցի զինվորի։ Բրանդտը Գեորգի III-ի բանակի անդամներից էր, ով սպանվեց Նապոլեոնի զորքերի կողմից։ Ամենազարմանալին այն է, որ նրա կողերի միջև հայտնաբերվել է մուշկետի գնդակ։ Բելգիայի իշխանությունների համար աշխատող հնագետ Դոմինիկ Բոսքեթն այս գտածոն հնագիտության մեծագույն ձեռքբերումներից է համարում՝ նշելով, որ ուրիշ ոչ մի ամբողջական կմախք Վաթերլոյի ճակատամարտից մինչև մեր օրերը չի հասել։

Բրանդտի ծագումնաբանության ու ինքնության առեղծվածը բացահայտեց 54-ամյա պատմաբան Գարեթ Գլովերը։ Նա ասել է, որ իր ֆիզիկական արատի պատճառով Բրանդտին այսօր չէին զորակոչի, սակայն այն ժամանակներում չափանիշներն այդքան խիստ չեն  եղել։ Այն հաննովերյան գումարտակը, որտեղ ծառայել է Բրանդտը, Նապոլեոնի դեմ մարտնչել է բրիտանացիների ու դանիացիների զորքերի հետ։

 

The musket ball that killed the young soldier was found lodged between his ribs at the Waterloo battlefield

Այս կմախքը հայտնաբերվել է 2012 թ. հունիսին, երբ մի հողափոր պեղումներ էր անցկացնում Բրյուսելի հարավում գտնվող այգիներից մեկում։ Երեք տարի պահանջվեց Բրանդտի ինքնությունը պարզելու համար։ Այդ հարցում մեծ նշանակություն ունեցավ գտնված փայտե տախտակը, որի վրա դրոշմված էին «FCB» տառերը (զինվորի անվան սկզբնատառերը) և 1972 թիվը։ Պարզվեց, որ այդ սկզբնատառերով երկու մարդ էր սպանվել տվյալ ժամանակամիջոցում, որոնցից մեկը Բրանդտն էր։ Զինվորի ինքնությունը պարզելը բավականին դժվար էր, քանի որ Վաթերլոյի ճակատամարտում 50.000 զինվոր է մահացել։ Զոհերի մի մասի մարմիններն այրվել են, ապա թաղվել մասսայական գերեզմանոցներում։ Որոշ դիակներ էլ վաճառվել են որպես պարարտանյութ։ Բրանդտի կմախքը կցուցադրվի Վաթերլոյում մայիս ամսին կայանալիք ցուցահանդեսի ժամանակ։  

The musket ball that killed the young soldier was found lodged between his ribs at the Waterloo battlefield

Killed apparently by a musket ball which was found between the recently identified soldiers rib bones

Brandt was killed most likely between 1pm and 4pm at Lion Hill which now stands as a monument to the dead

This painting by Verker  captures the moment Wellingtons Anglo-Dutch army clashed with the FRench

Belgian archaeologist Dominique Bosquet shows the place where he found the remains of the German soldier

Belgian archaeologist Dominique Bosquet examines the teeth and jaw of remains belonging to the soldier

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել