Չարենցի փողոցում «Նիվան» շրջվել էSlaq.am-ը գրում է․

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 718LU64 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Ղ., ծնվ. 1993թ.) շրջվել է ավտոճանապարհին. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել