Slaq.am-ը գրում է․
Փետրվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42699 քաղաքացի:
Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 4644 կանչ. հիվանդանոց է տեղափոխվել 915 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Փետրվարի 6-12-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 402 երեխա` 207 տղա և 195 աղջիկ:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1005297/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



