Slaq.am-ը գրում է.
Փրկարար ծառայությունը փետրվարի 15-ին, ժամը 21.39-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան եւ Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 85QO555 պ/հ (վարորդ Ս. Զ. ծնվ.1957թ.) եւ «ՎԱԶ 21015» մակնիշի 45UQ045 պ/հ (վարորդ Ա. Ղ. ծնվ.1980թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21015» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Հ. (ծնվ.1995թ.) եւ Հ. (ծնվ.1978թ.) Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1005230/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



