Slaq.am-ը գրում է․
ՀՀ ՏԿ ԱԻ նախարարություն այսօր ժամը 14.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի շախմատի տան մոտակայքում երեխան ընկել է Աղստև գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ Ասլանյան փողոցի թիվ 4 տան բնակիչ՝ 2002թ. ծնված Է. Խ.-ն ինքնակամ մտել էր գետը:
Հրշեջ-փրկարարները Է.Խ.-ին անվնաս դուրս են բերել գետից և տեղափոխել հրշեջ մաս (երեխան վնասվածքներ չի ստացել):
Նյութի աղբյուր՝ http://www.slaq.am/arm/news/1004863/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



