Pastinfo.am-ը գրում է․Ուիթնի Հյուսթոնի դուստր Բոբի Քրիստինա Բրաունը «պայքարում է իր կյանքի համար»: Այս մասին «Sky News»-ին հայտնել է երգչուհու ընտանիքը:
21-ամյա Բրաունը տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ նրան անգիտակից վիճակում գտել են լոգարանում:
Ընտանիքի անդամներն այլ մանրամասներ չեն տրամադրել Ուիթնի Հյուսթոնի և Ար & Բի երգիչ Բոբի Բրաունի դստեր վիճակի մասին՝ խնդրելով հարգել գաղտնիություն պահպանելու իրենց իրավունքը ընտանիքի համար այդ դժվար ժամանակ:
Բրաունին լոգարանում գտել է նրա ամուսին Նիք Գորդանը:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է Կալիֆորնիայի «Բևերլի Հիլս» հյուրանոցի սենյակի լոգարանում 2012 թվականի փետրվարին:
Նյութի աղբյուր՝ http://www.pastinfo.am/hy/node/61542
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել