1in.am-ը գրում է.

kak_izbavitsja_ot_revnosti1Բոլորովին վերջերս գերմանացի ուսումնասիրողները փորձեր են անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ դավաճանության արդյունքում զուգընկերոջ տառապանքները շատ նման են ֆիզիկական ցավին:

Չափազանց հազվադեպ դավաճանությունները չեն կրկնվում: Մեծամասամբ խաբված զուգընկերները տառապում են ֆիզիկապես և հոգեպես:

Այս ուսումնասիրությունը պատվիրել է գերմանական Focus ամսագիրը: Փորձին 3334 տղամարդիկ և կանայք են մասնակցել, որոնց զուգընկերները դավաճանել են:
Փորձին մասնակիցների ախտանիշները նման են նրան, ինչ զգում ե տարբեր վնասվածքներ ստացած մարդիկ:

Տղամարդկանց 66 և կանանց 61 տոկոսը բողոքել է անքնությունից, իսկ համապատասխանաբար՝ 69 և 62 տոկոսն ուշադրության կենտրոնացման հետ կապված խնդիր է ունեցել: Տղամարդկանց 68 և գեղեցիկ սեռի ներկայացուցիչների 69 տոկոսը նման բացասական փորձից հետո ապագայի հանդեպ վախ են ձեռք բերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել