0540d5ce8c78bf84bcb1ab06ecf3e44d1in.am-ը գրում է․

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սննդում բանանի օգտագործումը կանանց օգնում է նվազեցնել ինսուլտի հավանականությունը դաշտանադադարի ժամանակ:

Նշվում է, որ կալիումի բարձր պարունակությամբ մթերքները մեկ քառորդով նվազեցնում են ինսուլտի հավանականությունը: Սա է գալիս ապացուցելու 11 տարի տևած գիտափորձը, որի ընթացքում հետազոտողները հետևել են 50-79 տարեկան 90137 կանանց: Մասնավորապես գիտնականները հետևել են, թե որքան կալիում են նրանք օգտագործել և արդյոք եղել են ինսուլտներ:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները կանանց խորհուրդ են տալիս օրական 3.5 գրամ և ավելի կալիում օգտագործել: Միջին բանանը մոտ 3.4 գրամ կալիում է պարունակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել