10245708951in.am-ը գրում է․

Իրաքը նախատեսում է, որ երկրում արդյունահանվող նավթի արտահանումը կկատարվի Թուրքիայով: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար էլ-Աբադին հինգշաբթի Թուրքիա կատարած այցի ժամանակ, գրում է Ria Novosti-ն:

«Մենք կցանկանայինք, որպեսզի Իրաքի նավթի արտահանումն անցներ Թուրքիայով: Դա կբարձրացնի և́ մեր, և́ թուրքական տնտեսությունը»,- ասել է էլ-Աբադին Անկարայում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ:

Երկու երկրների վարչապետները խոսել են նաև ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի մասին: Էլ-Աբադին նշել է, որ ԴԱԻՇ-ը թուլանում է և «կորցնում վերահսկողությունը» Իրաքում զավթած տարածքների վրա: Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրաքին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում օգնություն է ցուցաբերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել