sleep-together-1024x5121in.am-ը գրում է․

Պարզվում է, սիրահարների քնի ռեժիմը նրանց հարաբերություններում շատ կարևոր է: Նոր ուսումնասիրությունը, որն անցկացվել է Պիտսբուրգի համալսարանի կողմից, ցույց է տվել, որ առավել երջանիկ զուգընկերները միաժամանակ են պառկում քնելու: Գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր միաժամանակ են պառկում քնելու, ավելի բավարարված են իրենց հարաբերությունների որակով, հաղորդում է The Hindustan Times-ը:

Դրանից բացի, դեմ դիմաց քնող սիրահարների հարաբերութուններում հիմնականում ամեն ինչ լավ է: Իսկ ահա զուգընկերները, ովքեր մեջք մեջքի կամ միմյանցից հեռու են քնում, հաճախ են վիճում: Ինչքան հեռու են զուգընկերները միմյանցից քնում, այնքան նրանց հարաբերությունները լարված են դառնում:

Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ այն ամուսինները, ովքեր միմյանցից յոթ սանտիմետրից ավելի մոտ են քնում, շատ գոհ են իրենց հարաբերություններից: Իրենց հարաբերություններից առավել դժգոհ են այն զույգերը, ովքեր իրարից ավելի քան 70 սմ հեռավորության վրա են քնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել