1in.am-ը գրում է․
Սանտա Կլաուսն ավարտել է իր շուրջերկրյա ճամփորդությունը` ամբողջ աշխարհի երեխաներին ավելի քան 7 մլրդ նվերներ հասցնելով: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ-ի և Կանադայի հակահրթիռային միացյալ հրամանատարությանը (NORAD):
Սանտա Կլաուսը հինգշաբթի վերադարձել է Հյուսիսային բևեռ: Նրա ճամփորդությունը տևել է մեկ օրից ավելի: Հետաքրքիր է, որ նա առաջինը Ռուսաստան է այցելել:
Սանտա Կլաուսն իր ճամփորդությունը սկսել է չորեքշաբթի ցերեկը: Սանտայի տեղաշարժին հետևում է ԱՄՆ-ի և Կանադայի հակահրթիռային հրամանատարության միավորումը (NORAD): Բայցի այդ, սուրբծննդյան ճամփորդությանը կարող է հետևել ցանկացած ոք noradsanta.org կայքում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1512159.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել