shutterstock_8484519111in.am-ը գրում է.

Սուրբ ծնունդը մեծագույն տոն է՝ ի հիշատակ Հիսուս Քրիստոսի ծնվելու: Քրիստոսի ծնունդը աշխարհի ամենակարևոր քրիստոնեական տոներից է և որպես պետական տոն նշվում է ավելի քան 100 երկրներում:

Դեկտեմբերի 25-ին Սուրբ ծնունդը նշում են ոչ միայն կաթոլիկները, այլև ուղղափառները, լյութերականները և այլ բողոքականներ:

Քրիստոնյաների կողմից Սուրբ ծնունդը տոնելու առաջին վկայությունները առնչվում են դեռևս 4-րդ դարին: Հիսուս Քրիստոսի ծննդյան իրական ամսաթիվը վիճելի հարց է, և որոշումը միանշանակ չի ընդունվել եկեղեցու կողմից: Միգուցե դեկտեմբերի 25-ի ընտրությունը կապված է եղել այդ օրը նշվող հեթանոսական «Անհաղթ Արևի ծնունդը» տոնի հետ, որը Հռոմում քրիստոնեության ընդունումից հետո նոր իմաստ ձեռք բերեց:

Համաձայն ժամանակակից հիպոթեզներից մեկի՝ Սուրբ ծննդի օրվա ընտրությունը տեղի է ունեցել վաղ քրիստոնյաների նշած Աստծո մարմնավորման (Քրիստոսի սաղմնավորման) և Զատկի պատճառով: Համապատասխանաբար, այդ ամսաթվին (մարտի 25) ևս 9 ամիս հավելելով՝ Սուրբ ծնունդը նշվեց դեկտեմբերի 25-ին:

Երուսաղեմի պատրիարք Ֆուադ Տուալը կաթոլիկական սուրբծննդյան գիշերը պաղեստինյան Բեթղեհեմից Գազայի հատվածի շուտափույթ վերականգնման և Հիսուսի հայրենի քաղաքի շուրջ իսրայելական պատի կառուցման դադարեցման կոչ է արել: Կեսգիշերվա պատարագի ժամանակ այն մսուրում, որտեղ, համաձայն Աստվածաշնչի, ծնվել է Հիսուսը, Տուալը հիշել է անցնող տարվա իրադարձությունները, որը Սուրբ Հողը մռայլեցրել է պաղեստինա-իսրայելական նոր հակամարտությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել