pic_00a3d315a0302b87ef4271e68180cc7c1in.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է լուսանկար, որում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երևում է թագով: Մանկական թագը նա գլխին էր դրել՝ լուսանկարվելու Օկլահոմայի Տալսա քաղաքում աղջիկ սկաուտների խմբի հետ՝ գրում է Politico-ն:

Լուսանկարը, որն արվել էր դեռևս ընթացիկ տարվա մայիսին, հրապարակել է Սպիտակ տան գլխավոր լուսանկարիչ Փիթ Սոուլզն Instagram-ում՝ դեկտեմբերի 24-ին: Նրա մեկնաբանությունից պարզ է դառնում, որ նրան աղջիկներն էին խնդրել թագը դնել: Նշվում է, որ իր քայլով պետության ղեկավարը խախտել է կառավարման ընթացքում գլխին ոչինչ չկրելու սեփական կանոնը:

2013-ին Օբաման հրաժարվել էր գլխին դնել ռազմածովային ֆուտբոլային թիմի սաղավարտը, որը նրան էին շնորհել Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել