1in.am–ը գրում է.

Բրիտանիայի Հեմփշիր դքսության տներից մեկի պատին հսկայական գրառում է հայտնվել, որով Սանտա Կլաուսին խնդրում են «հետ վերադարձնել իրենց երկիրը», հաղորդում է The Telegraph-ը:
Խնդրանքը տպվել է ամբողջ տան պատով մեկ: Պաստառին տպված է Բրիտանիայի դրոշն ու գրառումը. «Շտապ դիմում ենք Սանտա Կլաուսին: Այն, ինչը մենք ուզում ենք, վերադարձնել մեր երկիրը»:
The Telegraph պարբերականը նման «խնդրանքի» հայտնվելը կապում են Բրիտանիա մեծ թվով աշխատանքային միգրանտների հոսքի հետ:
Twitter-ի օգտատերերն արդեն արձագանքել են այդ դեպքին: Նրանք ծաղրանքով նշել են, որ Սանտա Կլաուսն էլ է օտարերկրացի:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2013-2014թթ. Բրիտանիա են ժամանել 226 հազար աշխատանքային միգրանտներ:
Միգրացիայի խնդիրը 2015թ. խորհրդարանական ընտրությունների քննարկումների գլխավոր հարցն է դարձել: Ավելի վաղ, Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտնել էին, որ կառավարության ղեկավարը մինչև Սուրբ Ծնունդը կներկայացնի Բրիտանիայում ԵՄ-ն այլ երկրների միգրանտների իրավունքների սահմանափակման նախագիծը:



