1in.am–ը գրում է.

Կիմ Չեն Ընի սպանության մասին «Հարցազրույց» ֆիլմը հասանելի է համացանցում: Այս մասին Twitter-ում հայտնել է ֆիլմի դերասան և ռեժիսոր Սեթ Ռոգենը, գրում է Gazeta.ru-ն:
«Ցանկանո՞ւմ եք նայել «Հարցազրույցը»: Կարող եք դա հենց այս պահին անել»,- գրում է Ռոգենը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Sony Pictures-ը Google-ի հետ «Հարցազրույցը» ցուցադրելու պայմանավորվածություն է ձեռք բերել: Ֆիլմի հեռաձակումը հասանելի է YouTube, Google Play և Xbox Video սերվիսներում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1511485.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



