xw_10417671in.am-ը գրում է․

Հարվարդի դպրոցի ինժեներները մշակել են ուլտրաբարակ գունային ծածկույթ:

Մեթոդաբանությունը մշակվում է ասպիրանտ Միխայիլ Կացի և նրա գիտական ղեկավար Ֆեդերիկո Կապասոյի կողմից: Մակերեսը «ներկելու» համար գիտնականները էլկտրոնաճառագայթային գոլորշեցուցիչ են գործածել: Դրանում մետաղի ատոմները գազային են դառնում էլեկտրոնների հոսքի ազդեցությամբ: Ստերիլ խցիկի ներսում գոլորշին վակումային հարթությամբ վերև է անցնում և մնում մետաղե տարրի մակերեսին, որը գտնվում է վերևի մասում:

Եթե դետալը մետաղից չէ, դրա վրա նախևառաջ քսվում է մետաղե գոլորշու բազային հիմքը: Կրկնելով այդ գործընթացը մի քանի անգամ` տարրը կարելի է մի քանի շերտով ներկել:

Արդյունքում ստացվում է ուլտրաբարակ գունային ծածկույթ` ընդամենը մի քանի նանոմետր հաստությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել