1in.am-ը գրում է․
Իսպանական Cadena Cope պարբերականի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Խեսեն առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել «Էսպանյոլ»-ի կազմը: «Ռեալ»-ը մտադիր է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 6 ամսով վարձակալության տալ կատալոնական ակումբին, սակայն «Էսպանյոլ»-ը վարձակալական պայմանագրի ժամկետի ավարտից հետո Խեսեի տրանսֆերը ձեռք բերելու իրավունք չի ունենալու: Հիշեցնենք, որ Խեսեն վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել 8 ամսով: Ֆուտբոլիստն ապաքինվելուց հետո իր առաջին իսկ խաղում գոլի հեղինակ է դարձել՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում գրավելով «Կորնելյա»-ի դարպասը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1511005.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել