knuckleball1in.am-ը գրում է․

Պորտուգալական «Սպորտինգ»-ի նախագահ Բրունո դե Կարվալյոն հուսով է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն կարիերան կավարտի լիսաբոնյան ակումբում: Պորտուգալիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Սպորտինգ»-ում 2002-2003 թվականներին, այնուհետև տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Ես շատ ուրախ եմ Ռոնալդուի համար: Նա փայլուն կարիերա ունի: Քրիշտիանուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և մենք հպարտ ենք, որ ազգային թիմում նման խաղացող ունենք:

Եթե Քրիշտիանուն որոշի «Սպորտինգ» վերադառնալ, ապա մեզ համար մեծ պատիվ կլինի: Հնարավոր է, նա որոշի կարիերան այստեղ ավարտել»,- Talksport-ը մեջբերում «Սպորտինգ»-ի նախագահի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել