1in.am-ը գրում է․
Ամերիկյան Տեխաս նահանգի գիտահետազոտական կենտրոնում գերտաքացման հետևանքով 13 փորձակապիկներ են սատկել, գրում է The Guardian-ը: Կենդանիների մահվան պատճառը հիպերթերմիան է: Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների խոսքերով՝ կազմակերպությանը կարող են տուգանել:
Դեպքը տեղի է ունեցել Էլիս քաղաքի Covance Research Products գիտահետազոտական կենտրոնում:
Դեռ սեպտեմբեր ամսին փչացած թերմոստատի պատճառով երկու կապիկներ էր սատկել: Մեկ ամիս անց նմանատիպ դեպքի պատճառով ևս 11 կենդանիներ են սատկել:
Ինչպես հաղորդվում է, Covance-ը զբաղվում է կենդանիների վրա տարբեր դեղամիջոցների փորձարկմամբ:
Երկրորդ դեպքից հետո ընկերությունը գյուղնախարարությանը հայտնել է, որ միջոցներ է ձեռնարկել նման դեպքերը հետագայում բացառելու ուղղությամբ, այդ թվում՝ պլանավորում է կենդանիների հարկաբաժնում ջերմային ազդանշաններ տեղադրել: