1in.am–ը գրում է.

20141216-scarlett-POST

Բարբարա Ուոլթերսին տված հարցազրույցում Սկարլետ Յոհանսոնը պատմել է, որ նրա մարմինը «ընդհանրապես ուշագրավ չէ», գրում է Spletnik.ru-ն:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հրապարակվել է Բարբարա Ուոլթերսի տարբերակով ամենագրավիչ աստղերի ցուցակը, որոնց շարքում է նաև Սկարլետ Յոհանսոնը:
«Կարծում եմ, նորմալ մարմին ունեմ: Չէի ասի, թե այն ուշագրավ է: Ինձ դուր չեն գալիս կոնքերս ու փորս, սակայն ես չեմ պատրաստվում բողոքել: Համենայն դեպս, դրանք իմ կոնքերն ու փորն են: Այնպես որ, ես երջանիկ եմ»,- հայտարարել է Սլարլետը:

Չնայած, որ Esquire ամսագիրը դերասանուհուն 2006-ին և 2013-ին աշխարհի ամենասեքսուալ կինն է ճանաչել, Սկարլետն ինքն իրեն սեքս-խորհրդանիշ չի համարում. «Ես երբեք դեմքիս սեքսուալ արտահայտություն չեմ տալիս, այնպես որ նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարող եմ ինքս ինձ գայթակղիչ պահել»:

Ի միջիայլոց, նոյեմբերին տված հարցազրույցներից մեկում դերասանուհին հայտարարել է, որ երջանիկ է, որ մեծանում է և հավերժ ցանկությունների առարկա չի մնում:

Скарлетт ЙоханссонСкарлетт ЙоханссонСкарлетт ЙоханссонСкарлетт ЙоханссонСкарлетт Йоханссон

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել