20141215-kate-post1in.am-ը գրում է․

Օրերս համացանցում նոր լուսանկարներ են հայտնվել, որոնք արվել են «Դերձակը» ֆիլմի նկարահանման հրապարակից:

Ֆիլմում գլխավոր դերերը խաղում են Քեյթ Ուինսլեթը, Լիամ Հեմսֆորթը և Ջուդի Դևիսը: Պապարացիներին հաջողվել է Ուինսլեթին և Լիամին լուսանկարել նկարահանումների ընդմիջումներին, գրում է Spletnik.ru-ն:

«Դերձակը» ֆիլմի հիմքում ընկած է Ռոզալի Հեմի համանուն վեպը, որը պատմում է դիզայներ Տիլիի մասին, ով արտասահմանում անցկացրած տարիներից հետո Ավստրալիա է վերադառնում:

Քեյթի հերոսուհին ստիպված է եղել լքել երկիրը սպանության կեղծ մեղադրանքի պատճառով, սակայն, այժմ մտադիր է վրեժ լուծել և գտնել իսկական մարդասպանին:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. աշնանը:

Кейт Уинслет

Кейт Уинслет

Лиам Хемсворт

Лиам Хемсворт

Лиам Хемсворт и Кейт Уинслет

Лиам Хемсворт и Кейт Уинслет

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել