1in.am-ը գրում է․
Google ընկերությունը երեքշաբթի փակել է Իսպանիայում իր Google News լրատվական ծառայությունն այդ երկրում ինտելեկտուալ սեփականության պաշտպանության վերաբերյալ վերջերս ընդունված օրենքի պատճառով, հայտնում է RIA Novosti-ն:
Այդ օրենքը պահանջում է վճար գանձել ինտերնետ-ագրեգատորներից ԶԼՄ-ների նյութերը տեղադրելու համար: Իսպանական պարբերականների նյութերի չարտոնված տեղադրման համար սպառնում է 30 000-300 000 եվրո տուգանք: Անցած շաբաթ Google-ը հայտարարել էր, որ դեկտեմբերի 16-ից կդադարեցնի Իսպանիայում Google News-ի աշխատանքը, որովհետև այդ ծառայությունում գովազդից եկամուտ չունի:
news.google.es կայք մուտքի փորձի դեպքում օգտատերերին երևում է ընկերության հաղորդագրությունը. «Մենք ցավով հայտնում ենք, որ Google Noticias-ը Իսպանիայում փակվել է, և որ իսպանական պարբերականների հրապարակումները չեն երևում իսպանական օրենսդրությունում վերջին փոփոխությունների պատճառով»:
Այլ լեզվով որոնման դեպքում էջում նորությունները երևում են: