пакистан-траур-пешавар1in.am-ը գրում է․

Պակիստանում, որտեղ ավելի քան 120 մարդ է զոհվել Փեշավար քաղաքում դպրոցի վրա թալիբների հարձակման հետևանքով, եռօրյա սուգ է հայտարարվել, հայտարարել է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Մենք կպայքարենք և բոլոր ջանքերը կներդնենք մինչև մեր երկիրը մաքրվի ահաբեկիչներից: Մենք ստեղծված իրավիճակը քննարկել ենք Աֆղանստանի հետ և միասին կպայքարենք ահաբեկչության դեմ»,- ասել է Շարիֆը:

Հիշեցնենք՝ այսօր 6 զինված գրոհային հարձակվել են Փեշավարի դպրոցի վրա: Ծայրահեղականները զինված էին ինքնաձիգներով և նռնակներով, նրանց վրա նաև մահապարտի գոտիներ են եղել: Վերջին տվյալներով՝ հարձակման զոհ է դարձել 126 մարդ, նրանցից առնվազն 8-ը՝ երեխաներ: Հարձակման պահին դպրոցում մոտ 500 աշակերտ և ուսուցիչ է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել