1in.am–ը գրում է.

Բեքհեմները Սուրբ Ծնունդը Գորդոն Ռամսեյի ընտանիքի հետ կանցացնեն, այնուհետև Նոր տարվան աշխարհով մեկ հայտնի խոհարարի հետ հանգստի կմեկնեն, գրում է Lady.ru-ն:
Դևիդը, Վիկտորյան և նրանց չորս երեխաները Սուրբ Ծննդյան գիշերը կանցկացնեն 48-ամյա շեֆ-խոհարարի և նրա 40-ամյա կնոջ հետ: Ընդ որում, այս ընտանիքում նույնպես չորս երեխա կա:
Ընտանիքները հաճախ են հանդիպում Ծննդյան տոներին, սակայն այս տարի առաջին անգամ հրավիրված չեն լինի մյուս հարազատները:
Գորդոն Ռամսեյը՝ Մաթիլդայի, Մեգանի, Հոլիի և Ջեքի հայրը, տոներին կդառնա իր ընտանիքի և Բեքհեմների անձնական խոհարարը: Նրանք կհավաքվեն Գորդոնների տանը, որը գտնվում է Լոնդոնի հարավ-արևմուտքում:
Մի քանի օր անց նրանք Մալդիվյան կղզիներ կմեկնեն, որտեղ էլ կնշեն Նոր տարին:




Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1504572.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



