1in.am-ը գրում .

120914meow12tb

Երկուշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, Նյու-Յորքում կբացվի քաղաքում կատուների առաջին սրճարանը, հաղորդում է The New York Post-ը: Հաստատությունը ստացել է Meow Parlour անվանումը: Այն տեղակայված է Մանհեթենի Ստորին Իսթ-Սայդում: Հաստատության «աստղերի» հետ 30 րոպե շփումը կարժենա 4 դոլար:

Meow Parlour-ը հիմնադրել են Քեթրին Հան և Էմիլի Լեգրանը: Նրանց գլխավոր նպատակը ոչ միայն սուրճ վաճառելն է, այլև KittyKind ծրագրի շրջանակներում փրկված կատուներին օգնել նոր տուն գտնել:

Սրճարանի հաճախորդները կարող են Meow Parlour գալ կես ժամով և «շփվել» կատուների հետ կամ սրճարանում անցկացնել մինչև հինգ ժամ՝ վայելելով անվճար WiFi և քնած կատուների ընկերակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել