6356d2d432464894cfaffb32682d4397_euro_091in.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, վաճառվել են «Եվրատեսիլ-2015»-ի 100 հազար տոմսեր, գրում է ավստրիական The Local-ը:

Առաջին չափաքանակը՝ ընդհանուր տոմսերի 25 տոկոսը, առավոտյան վառաճքի է հանվել տոմսարկղերում և «Վիներ Շտադտհալլե» մարզադաշտի կայքում, որտեղ 2015թ. մայիսի 23-ին կկայանա «Եվրատեսիլի» եզրափակիչը: Որոշ ժամանակ կայքը ծանրաբեռնվածության պատճառով չէր աշխատում: Տոմսերի հաջորդ չափաքանակը վաճառքի կհանվի հունվար ամսին:

Մարզադաշտի տօրեն Վոլֆանգ Ֆիշելը նշել է, որ տոմսերի համար սպասող հերթը հանգիստ է պահել իրեն՝ չնայած որ տոմսերի վերջանալուց մի քանի ժամ անց էլ չի շտապել հեռանալ:

Տոմսերի գները կախված են համերգի տեսակից և նստատեղերի տեղակայությունից ու կազմում են 14-390 եվրո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել