1in.am-ը գրում է․
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մենք այդքան էլ չէինք ցանկանում հանդիպել «Բարսելոնա»-ի հետ, ավելի լավ կլիներ, եթե մեր թիմը խաղար ավելի թույլ մրցակցի հետ: «Բավարիա»-ի և «Ռոմա»-ի հանդեպ տարած հաղթանակները թիմին վստահություն տվեցին:
Հուսով ենք մոտենալ դիմակայությանը մեր լավագույն մարզավիճակով, քանի որ միայն այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք հաղթել մրցակցին»,- հայտարարել է Չիկի Բեգիրիստայնը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1504415.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել