Իսկ Դուք գիտեի՞ք, որ բացի հանրահայտ Google Maps (Google Earth)-ից բացի գոյություն ունեն Google Moon, Google Mars և Google Sky:

1. Google Moon 
Ինչպես արդեն հասկացաք անվանումից, սրա միջոցով կարելի է մոտիկից դիտել լուսինը: Այն գործարկվել է 2005 թվականի հուլիսի 20-ին, Ապոլլո 11-ի լուսնի վրա վայրեջքի 36-ամյակի կապակցությամբ:
2. Google Mars.
Կարելի է տեսնել Մարսը: Տեսնել նրան տեսանելի տեսքով, ինֆրակարմիր լուսանկարով և նրա բարձրադիր մասերով:
3. Google Sky.
Իմ կարծիքով, ամենահետաքրքիրն է: Սրա միջոցով կարելի է մանրամասն զննել երկինքը՝ տեսնել գրեթե բոլոր աստղերը, համաստեղությունները, կենդանակերպի նշանները, ինչու չէ նաև մոլորակները
Իհարկե, այդ ամենն ավելի մանրամասն կարող եք դիտել Google Earth  ծրագրի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել