Երեկ, սեպտեմբերի 11-ին Երևանի ժամանակով ժամը 22:45-ին Մոդենա քաղաքի "Ալբերտո Բրալիա" մարզադաշտում մեկնարկեց աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու 2-րդ տուրի հանդիպումը Իտալիայի ու Մալթայի ազգային հավաքականների միջև:
"Ռոմայից" այս հանդիպմանը մասնակցում էին հարձակվողներ Պաբլո Օսվալդոն ու Մատտիա Դեստրոն, որոնք խաղադաշտ դուրս եկան մեկնարկային կազմում և հենց խաղասկզբից կազմեցին "Սկուադրա Աձուրայի" հարձակողական գիծը:
Երկուսն էլ փոխարինվեցին 2-րդ խաղակեսում`Օսվալդոյին 69-րդ րոպեյին փոխարինեց Ջամպաոլո Պացցինին, իսկ Դեստրոյին 82-րդ րոպեյին Սեբաստիան Ջիովինկոն:
Իտալացիները շատ արագ առաջ անցան հաշվի մեջ: Խաղի հենց մեկնարկին` 5-րդ րոպեյին հավաքականի կազմում իր անդրանիկ գոլը հեղինակեց Մատտիա Դեստրոն: Խաղավարտին էլ Պիրլոյի փոխանցումից հաշիվը կրկնապատկել է Ֆեդերիկո Պելուզոն:
Խմբի մյուս խաղում Սոֆիայում լարված նյարդային պայքարում բուլղարացիները 1:0 հաշվով առավելության հասան Հայաստանի ընտրանու նկատմամբ:
Այսպիսով Իտալիայի հավաքականը 2-րդ տուրից հետո բուլղարացիների հետ միասին ունի վաստակած 4 միավոր և խփած և բաց թողած գոլերի տարբերությամբ առավելություն ստանալով դեռևս խմբում զբաղեցնում է առաջին տեղը:
Ստորև ներկայացնում ենք Իտալիա-Մալթա հանդիպման տեսաամփոփումը` Դեստրոյի խփած գնդակով հանդերձ`

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել