wonder1in.am-ը գրում է․

Ամերիկացի երգիչ 64-ամյա Սթիվի Ուանդերը և նրա հարսնացուն՝ մոդել Տոմիկա Ռոբին Բեյսին, եռյակ կունենան, հայտնում է Eurweb-ը:

Ուանդերը չի ծրագրում հրապարակել նորությունը, սակայն մամուլի ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացրել է Ուանդերի մտերիմ ընկերներից մեկը:

«Դա չպլանավորված հղիություն է, սակայն զույգը շատ երջանիկ է ու անհամբերությամբ է սպասում միանգամից 3 երեխաների լույս աշխարհ գալուն»,- լրագրողներին պատմել է անանուն զրուցակիցը:

Այդուհանդերձ, երգիչը փորձում է անձնական կյանքը գաղտնի պահել ու չի թույլատրում լուսանկարել ապագա երեխաների մորը:

Ուանդերն ու Բեյսին արդեն դաստիարակում են ընդհանուր 1 տարեկան որդուն:

Երգիչը նախկինում 2 անգամ ամուսնացել է, ունի 8 երեխա նախորդ ամուսնությունից ու տարբեր սիրավեպերից:

Մոդելի հետ ծանոթացել է 2 տարի առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել