690x510_1_c310639fd2a9d2f67c9951e266222761@690x510_0xd42ee42a_132392083814132081321in.am-ը գրում է․

Դիետիկ սննդի ժամանակակից գիտությունը հստակ գիտի իր ամենամեծ թշնամու անունը՝ շաքար: Սակայն հարկավոր չէ շատ մեղադրանքներ ներկայացնել շաքարին, քանի որ այն օրգանիզմում կենսական կարևորության ֆունկցիաներ է կատարում, օրինակ՝ մարդու ուղեղին և բջջիջներին օրեկան 140գր գլյուկոզա է անհրաժեշտ: Խնդիրը կապված է դրա ավելցուկի հետ: Շաքարի չափից շատ օգտագործումը կարող է շաքարախտի, արյան բարձր ճնշման և ավելորդ քաշի հանգեցնել:

Elle.ru-ն ներկայացնում է այն սննդամթերքները, որոնք կարելի է շաքարի փոխարեն օգտագործել:

1. Քաղցրակերների համար որպես այլընտրանք առաջին հերթին կարող է հանդիսանալ մեղրը:

http://n1s1.hsmedia.ru/bc/bd/4a/bcbd4a6d0d3cc8015f4975855178f4f4/690x510_1_4eac5d1e16b396a1b4671cfc2f9e10f9@690x510_0xd42ee42a_2719009501413207779.jpeg

Այն 80%-ով շաքարի փոխարինչիներից, 18%-ով ջրից և 2%-ով վիտամիններից է բաղկացած: Մեղրը նաև հակաբակտերիալ հատկություններ ունի, որոնք աշխարհին ծանոթ են արդեն 5000 տարի:

2. Ագավան նույնպես հիանալի փոխարինում է շաքարը:

http://n1s1.hsmedia.ru/e5/bb/94/e5bb945bf3b72dd9d0357683807308ce/690x551_1_5db2bc075f08926a60501c77ddcedf33@690x551_0xd42ee42a_8945580511413207869.jpeg

Այն աճում է Մեքսիկայում և ալոեի տեսք ունի: Հիմնականում բաղկացած է գլյուկոզայից և ֆրկուկտոզայից: Ագավայի սիրոպը 1,5 անգամ ավելի քաղցր է, քան ավանդական շաքարը:
Ագավան օրգանիզմի կողմից ավելի դանդաղ է մարսվում և չի հանգեցնում արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացման: Սակայն, դրա հակառակորդները պնդում են, որ ագավայի սիրոպի մեջ շատ սննդարար նյութեր են բացակայում, դրանից բացի այն նույն կալորիականությունն ունի, ինչը և ավանդական շաքարը:

 3. Քաղցրավենիքներին կարող են փոխարինել նաև տանձը, նարինջն ու խնձորը:

http://n1s1.hsmedia.ru/c1/6c/8d/c16c8d49ac8fd14483a1dcdbe04fb87a/690x518_1_ea25f63c2b14070293ac12b96716ee90@690x518_0xd42ee42a_3934784621413207946.jpeg

Դրանք օգտակար բջջանք են պարունակում, որը հնարավորություն է տալիս նվազեցնել ախորժակը: Ընդ որում, մասնագետները խորհուրդ են տալիս մրգեր օգտագործել օրվա առաջին կեսին և միայն թարմ վիճակում, այլ ոչ թե հյութաքամիչով անցկացրած:

 4.Մեկ այլ այլընտրանք էլ մանանեխի ջուրն է հանդիսանում:

http://n1s1.hsmedia.ru/c1/13/39/c113390d84845dc9115e322a4c4adac2/690x510_1_c806abd5f1748efd2e3e08573710c45b@690x510_0xd42ee42a_1126945351413208069.jpeg

Այս բույսը կարգավորում է քաղցրի բնական պահանջը, հագեցնում է սովը:

5. Մասնագետների մի խումբ էլ համոզված է, որ մարդկային ճաշակն ու այս կամ այն սննդի նկատմամբ հակումը պայմանավորված է մարդու զգացմունքներով:

http://n1s1.hsmedia.ru/5f/b3/b6/5fb3b6b4c5e165eb3ebb5ab7102a2435/690x510_1_c310639fd2a9d2f67c9951e266222761@690x510_0xd42ee42a_13239208381413208132.jpeg

Օրինակ, քաղցրի նկատմամբ սերը պատասխանատվությունից խուսափելու ցանկություն է: Կատարեք ձեր վրա դրված բոլոր պարտականությունները և կնկատեք, որ դեսերտների քանակը ձեր սննդակարգում կրճատվում է:
Ցանկանում եք պաղպաղա՞կ ուտել. դա նշանակում է, որ ձեզ մեղքի զգուցումն է տանջում:

Հատուկ նշանակություն ունի նաև շոկոլադի նկատմամբ սերը. այն ձեր հոգում սիրո տեղն է զբաղեցնում: Սիրելի մարդու գրկում քաղցրավենիք ուտել այլևս չես ուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել