1in.am-ը գրում է․

Որոշակի կանոն, թե երբ է հարկավոր սկսել օգտվել տարիքային նշանի մասին վկայող anti-age կրեմներից, գոյություն չունի, գրում է elle.ru-ն: Գործել հարկավոր է իրավիճակից ելնելով, իսկ ավելի ճիշտ՝ կոսմետոլոգի խորհուրդներից ելնելով: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս կրեմի գնման ժամանակ առաջնորդվել ոչ միայն պիտակով, այլև սեփական մաշկի առանձնահատկություններով: Առավոտյան հայելու դիմաց կանգնեք և ուշադիր նայեք ձեր դեմքին: Եթե ինչ-որ հատվածներում այն յուղոտ է, ինչ-որ տեղերում՝ չոր, ուրեմն ձեր մաշկը պատկանում է խառը տիպին: Եթե ամենուր մաշկը չոր է, ուրեմն ձեր դեմքի մաշկը չոր է, իսկ եթե դեմքը ամեն հատվածում յուղոտ է, ուրեմն մաշկը յուղոտ տիպին է պատկանում: Եթե դրան գումարած՝ դեմքը կարմիր է, ու կան վառ արտահայտված կնճիռներ, ապա լավ է դիմել բժշկի, որը ձեզ համար կընտրի խնամքի համապատասխան միջոց: Երկրորդ՝ մինչ նոր արտադրանքի օգտագործումը այն փորձեք ականջի հետևում ընկած հատվածի վրա: Լավ կլինի այն կիրառել քնելուց առաջ: Առավոտը կկարողանաք գնահատել արդյունքը. եթե հայտնվի գրգրռվածություն կամ մաշկի չորություն, ապա կրեմը ձեզ համապատասխան չէ: Երրորդ՝ հետևեք խնամքի միջոցների պահպանման կանոններին ու դրանք տեղավորեք ննջարանում՝ մուգ պահարանի մեջ: Եթե սենյակում ջերմաստիճանը գերազանցում է 30 աստիճանը, ապա կարող եք այն պահել սառնարանում: Եվ վերջապես, կրեմ, լոսյոն, տոնիկ կամ խնամքի այլ միջոց քսեք նախապես մաքրված դեմքին: Խորհուրդ է տրվում հիշել մի քանի հասարակ կանոններ. 1. կրեմը լավ է ներծծվում, երբ այն տաք է, այդ իսկ պատճառով նախ տաքացրեք ձեռքերը՝ շփելով ափերը, մատների ծայրով վերցրեք կրեմը, մի քիչ խաղացեք կրեմի հետ ու քսեք մաշկին: 2. Գիշերային կրեմները հարկավոր է քսել քնելուց 1-2 ժամ առաջ, իսկ ավելորդ կրեմը մաքրեք անձեռոցիկով: Հակառակ դեպքում դա կարող է առաջացնել այտուց ու պարկեր աչքի տակ: 3. Շրթունքի վերևի հատվածում, հոնքերի միջև ու քունքերին աշխատեք կրեմ չքսել, այն կարող է խթանել մազերի աճը:



