2974421in.am-ը գրում է․

Ռուսաստանը և Ադրբեջանը հաջորդ տարի որոշել են Կասպից ծովում ռազմածովային զորավարժություններ անցկացնել: Այս մասին երկուշաբթի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գրում է RIA NOVOSTI-ն:

«Համագործակցության վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմածովային ուժերի միջև: Մասնավորապես` տեղի կունենան համատեղ հրամանատարական-շտաբային և տակտիկական զորավարժություններ Կասպից ծովում, ինչպես նաև ռազմածովային գծով մի շարք այլ միջոցառումներ»,- ասել է նախարարը:

Շոյգուի խոսքերով` Կասպից ծովում միջպետական փոխազդեցության ամրապնդումը «աշխատանքի հիմնական ուղղություններից մեկն է»:

«Այդ նապատակով քննարկվել են Կասպից ծովում կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծման նախադրյալները, համագործակցության կազմակերպումը վթարային օդանավերի պրոֆիլակտիկայի ոլորտում»,- ասել է Շոյգուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել