the-who-4df32c990cfe41in.am-ը գրում է․

The Who բրիտանական ռոք-խմբի հիմնադիր ու վոկալիստ Ռոջեր Դոլթրին հաստատել է, որ խումբը ձայնագրում է 12-րդ ստուդիական ալբոմը: Այս մասին հայտնում է NME-ն:

Վերջերս խումբը թողարկել է 8 տարվա մեջ առաջին՝ Be Lucky երգը:

«The Who-ն նոր ալբոմ է ձայնագրում: Մենք 50 տարեկան ենք: Կարծես անցել ենք ժամանակի փորձությունը: Պատրաստեցինք 1 երգ, կպատրաստենք նաև ամբողջ ալբոմ: Ընտիր է»,- ասել է 70-ամյա Դոլթրին:

Ներկայումս The Who-ի վերջին ալբոմը 2006թ. թողարկված Endless Wire-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել