Life.panorama.am-ը գրում է.
Մերձավոր Արևելքում աշխատող շվեդ լրագրող Կարլ Մագնուս Հելջեհրանը տարօրինակ ձևով դաս է տվել իր որդիներին, ովքեր շատ էին սիրում խաղալ պատերազմի մասին համակարգչային խաղեր: Ցույց տալու համար, թե ինչ է իրականում պատերազմը, նա իր հետ որդիներին տարել է Իսրայելի և Սիրիայի ռազմական գործողությունների գոտի:
Այդ յուրահատուկ ճանապարհորդությունը տևում է 10 օր, և երբ տղաները վերադառնում են տուն, ամբողջությամբ փոխված է լինում նրան աշխարհայացքը: Լրագրողն իր որդիների հետ այցելում է Իսրայել և Սիրիա տարածք 2014 թվականի ապրիլին: Տղաները տեսնում են և՛ փախստականների ճամբարները, և՛ հռթիռակոծություններից ավերված թաղամասերը, և՛ վիրավորներով ու անդամահատվածներով լի հիվանդանոցները:
Տեսանյութն՝ այստեղ
Այդ տեսարաններից հետո 10-ամյա Ֆրանկը և 11-ամյա Լեոն հասկանում են պատերազմի ողջ սարսափը: Երբ նրանք վերադառնում են տուն, ամենից առաջ աղբաման են նետում պատերազմի մասին համակարգչային խաղերը:
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2014/08/16/father-son/206880
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



