1in.am-ը գրում է.
Բրյուս Ուիլիսի ընտանիքում վերջերս տեղի ունեցած սկանդալը ցնցել է շատերին: Նրա կրտսեր դուստրը՝ Տալուլան, վերականգնողական կենտրոնում է հայտնվել, իսկ դրանից առաջ պատմել է իր հոգեկան խնդիրների մասին: Տալուլան Ուիլիսի և Դեմի Մուրի ընդհանուր երեխան է: Կատարվածից հետո ծնողները որոշել են փոխել իրենց երեխաների նկատմամբ վերաբերմունքը՝ գրում է storystar.ru-ն:
Նախկինում աստղային ծնողները երես են տվել իրենց դուստրերին: Տալուլայի համար թմրանյութեր օգտագործելը դարձել է նորմա, իսկ նրա քույրը ոչ մի վատ բան չի տեսնում Նյու Յորքի փողոցներով մերկ շրջելու մեջ:
Բրյուսն ու Դեմին իրենց կրտսեր դստերը հայտարարել են, որ եթե նա չդադարի թմրանյութեր օգտագործել, ապա նրան ուղղակի կզրկեն ժառանգությունից: Իսկ մյուս դստեր նկատմամբ այդպիսի ծայրահեղ միջոցներ առայժմ չեն կիրառվում: