1in.am-ը գրում է.
Գազայում Իսրայելի գործողություններից մոտ երկու հազար մարդ է զոհ դարձել: Հիմնականում դրանք խաղաղ բնակիչներ են: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին:
«Նախնական տվյալներով` մոտ 2 հազար մարդ է սպանվել, նրանցից մոտ 75 տոկոսը խաղաղ բնակիչներ են»,- ասել է Պան Գի Մունը` հավելելով, որ զոհված երեխաների թիվը հասել է 459-ի:
Բացի այդ, ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում մոտ 100 հազար բնակիչներ զրկվել են ծածկից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1398933.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել