Կյանքում շատ որոշումներ կայացնելիս հիմնվում ենք մեզ շրջապատողների կարծիքների վրա` ընտանիքի անդամներ, ընկերներ և նույնիսկ անծանոթ մարդիկ: Թվում է, թե բոլորն իրենց կարծիքն ունեն այն ամենի մասին, ինչ մենք անում ենք, որքան էլ որ այդ ամենը փոքրիկ ու աննշան բաներ թվան մեզ: 

Մարդիկ երբեմն նույնիսկ այնքան հեռուն են գնում, որ սկսում են բացատրություն պահանջել սեփական կյանքիդ վերաբերող կայացրածդ որոշումների կամ ընտրությունների համար: Դու հնարավոր է ստիպված լինես պատասխանել, սակայն կան բաներ, որոնք ոչ մեկին, բացի քեզնից, չեն վերաբերում: Ահա դրանցից 9-ը:

☼ Here Comes The Sun ☼

 1  Դու ոչ ոքի բացատրություն տալու կարիք չունես կյանքում այն ամենի համար, ինչը քո կյանքում առաջնահերթային ես համարում

Դու ունես քո սեփական գաղափարները այն բանի մասին, թե ինչն է քեզ ու քո սիրելի մարդկանց իսկապես հարմարավետ և ուրախ դարձնում,  որն էլ քո կարևորագույն առաջնահերթությունն է: Քեզ համար հիմնական ու կարևորագույն համարվող բաները բնականորեն կտարբերվեն մյուսներից, որովհետև մենք բոլորս առանձնահատուկ անհատականություններ են՝ տարբեր արժեքներով, երազանքներով ու ձգտումներով: Դու ոչ ոքի բացատրություն տալու կարիք չունես, թե ինչն է քեզ համար առաջնային այս կյանքում: Դա միայն ու միայն քեզ է վերաբերում:

 2  Դու ոչ ոքին պարտավորված չես բացատրություն տալ, երբ միայնակ մնալու համար ժամանակի կարիք ունենաս

Դու կարող ես անհանգստանալ, որ քեզ «կոպիտ» ու «չշփվող» կորակեն, երբ չեղյալ հայտարարես պլաները կամ այլ պարտավորվածություններդ, որովհետև դու ցանկանում ես առանձնանալ ու մենակ մնալ ու մտածել, հանգստանալ կամ պարզապես լավ գիրք վայելել: Ինչևէ, միայնակ ժամանակ անցկացնելը նորմալ է, բնական ու անհրաժեշտ: Ինքնավստահորեն օգտագորիր մենակ մնալու համար քո անձնական ժամանակը, որովհետև դու ոչ ոքի բացատրություն տալու կարիք չունես:

 3  Դու ոչ ոքի պարտավորված չես ամեն անգամ «այո» ասել:

Դու իրավունք ունես «ոչ» ասելու ամեն անգամ, երբ «այո» ասելու ոչ մի պատճառ չի լինի: Իրականում աշխարհի ամենահաջողակ մարդիկ հաջողության են հասել, որովհետև կարողացել են «ոչ» ասել այն ամենին, ինչն առաջնային չէ: Գնահատիր մարդկանց բարությունն ու երախտապարտ եղիր դրա համար, սակայն մի վախեցիր նրբորեն մերժել այն, ինչ հեռացնում է քեզ՝ քո առաջնային ու կարևորագույն նպատակների վրա կենտոնանալուց:

 4  Դու ոչ ոքի պարտավորված չես բացատրություն տալ քո արտաքինի համար

Հնարավոր է՝ բարեկազմ ես, թմբլիկ, բարձրահասակ, կարճահասակ, հասարակ և կամ ֆիզիկական որևէ այլ առանձնահատկություն ունես, սակայն դու որևէ մեկին ստիպված չես բացատրություն տալու, թե ինչու ես այնպիսին, ինչպիսին որ կաս: Քո արտաքինը միայն քո խնդիրն է, և դու միայն քո առաջ ես պատասխանատու: Արտաքին տեսքը չպետք է որոշի քո անձնական արժեքը:

summer

 5  Դու պարտավորված չես բացատրություն տալ այն բանի համար, թե ինչ ուտելիք ես նախընտրում

Կան որոշակի սննդատեսակներ, որոնք պարզապես չես սիրում տարբեր պատճառներով` այդ թվում համի նախընտրության ու առողջական խնդիրների պատճառով: Դու պարտավորված չես բացատրել որևէ մեկին՝ ինչու ես որոշակի սնունդ նախընտրում: Այն, թե ինչ ես նախընտրում ուտել, միայն քեզ է վերաբերում:

 6  Դու պարտավորված չես բացատրություն տալ որևէ մեկին՝ քո կարիերայի կամ անձնական կյանքում կատարած ընտրությունների համար

Երբեմն իրավիճակները ստիպում են մեզ ընտրություն կատարել աշխատանքի ու «կյանք ունենալու» մեջ: Որոշումը միշտ չէ, որ հեշտ է, և դու ի վերջո կարող ես աշխատանքն ընտրել, սակայն ոչ նրա համար, որ ընտանիքի մասին կամ սոցիալական ակտիվ կյանքի մասին չես մտածում, այլ նրա համար, որ այժմ աշխատում ես ապագայում ապահովությունը երաշխավորելու համար: Ինչևէ, դու մյուսներին բացատրություն տալու կարիք չունես որոշումներ կայացնելու համար, քանի դեռ վստահ ես նրանում, ինչ ես անում, և թե ինչու ես անում:

 7  Դու ոչ ոքի պարտավորված չես բացատրություն տալ քո կրոնական կամ քաղաքական հայացքների համար

Դեմոկրատ ես, հանրապետական, կաթոլիկ, թե բողոքական՝ դա քո անձնական ընտրությունն է: Դու ոչ ոքի բացատրություն տալու կարիք չունես և հավատում ես նրան, ինչին հավատում ես: Եթե ինչ-որ մեկը չի կարող քեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաս, ու այն բանի համար, թե ով ես, դա նրանց անձնական խնդիրն է, ոչ թե քոնը:

 8  Դու ոչ ոքի բացատրություն տալու կարիք չունես, թե ինչու ես միայնակ

Այն, թե ինչու ես միայնակ ու դեռևս ամուսնացած չես, ոչ ոքի խնդիրը չէ: Դու ազատ ես ընտրելու՝ միայնա՞կ լինել, թե զուգընկեր ունենալ: Քո կյանքի համար միայն դու ես պատասխանատու:

 9  Դու ոչ ոքի բացատրություն տալու կարիք չունես ամուսնության մասին կայացրած քո որոշումներում

Ամուսնության մասին կայացրած քո որոշումները միայն քոնն է: Ինչպես նշվեց նախորդ կետում, քո կյանքը կառավարելու համար միայն դու ես պատասխանատու, հետևաբար ոչ ոք բացատրություն տալու կարիք չունես, երբ որոշում ես ամուսնանալ ու երեխաներ ունենալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել