Ուզում եմ լռել, բայց չի ստացվում։ Այնքան բոլորի ուշադրությունը գրավել են այս նոր նշանակումները, Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման տարելիցը, Եվրատեսիլն ու Արամ МP3-ը, որ ոչ ոք չի նկատում թարմ վառ կանաչով զուգված Երևանը, ծաղկանոց դարձած այգիներն ու բացվող բացօդյա սրճարանները, մեր քաղաքի հրաշալի արձաններն ու շատրվանները։ Ու այդ ամենի մեջ մի ուրիշ հրաշալիք է Ստեփան Շահումյանի արձանը։ Դուք երբևէ ուշադիր նայե՞լ եք նրան, այդ կարմիր գրանիտից և բազալտից ստեղծված ճարտարապետական գլուխգործոցին, որը մեր քաղաքի ամենահին ու ամենագեղեցիկ արձաններից մեկն է։ Քանդակագործը մեծն Սերգեյ Մերկուրովն է, ճարտարապետը՝ ակադեմիկոս Իվան Ժոլտովսկին։ Տեղադրվել է 1931 թվականին հենց Շահումյան հրապարակում։ Ժոլտովսկին այն ստեղծելիս դիմել է մի համարձակ քայլի՝ հրապարակի վերին մասում կանգնեցնել առասպելական Եգիպտական Հաթշեփսուտի տաճարի նիշաների շարքի մի մասի կրկնությունը, իսկ կենտրոնում՝ Շահումյանի արձանը։ (Գ. Գուրզադյան) Այդպես էլ եղավ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել