1in.am-ը գրում է.
Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Պեդրոն հայտնել է, որ չէր սպասում «Ռեալ»-ի և «Ատլետիկո»-ի վրիպումներին: Ֆուտբոլիստի կարծիքով` այժմ կատալոնացիները չեմպիոն դառնալու երկրորդ շանսն են ստացել:
Իսպանիայի առաջնության 36-րդ տուրից հետո «կապտանռնագույններ»-ը զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը` 3 միավոր զիջելով «Ատլետիկո»-ին:
«Կարծում եմ` շտապեցի ասել, թե չեմպիոն դառնալու հնարավորությունը բաց ենք թողել: Բայց դժվար էր ենթադրել, որ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն կսայթակեն: Այժմ «Բարսելոնա»-ն չեմպիոն դառնալու երկրորդ շանսն է ստացել»,- Marca-ն մեջբերում է Պեդրոյի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1283068.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել