5005723021in.am-ը գրում է.

Եգիպտոսի նախարարների կաբինետը հավանության է արժանացրել երկրի քրեական օրենսգրքի փոփոխությունները, որոնք պատասխանատվություն են սահմանում սեռական ոտնձգության համար: Այս մասին ասվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:

Օրենքի նախագիծը կառավարություն էր ներկայացվել երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրի կողմից: Օրենքի խախտում կհամարվեն, մասնավորապես, անպարկեշտ ժեստերը, սեռական բնույթի խոսքերն ու ակնարկները, այդ թվում՝ կապի ժամանակակից միջոցների կիրառմամբ:

Մինչ օրս երկրի ՔՕ-ն պատիժ է նախատեսել միայն հարձակման և բռնաբարության համար:

Սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվողների համար նվազագույն պատիժը կլինի 1 տարվա ազատազրկումն ու մոտ 1400 դոլարի տուգանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել