1in.am-ը գրում է.
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեկը հեռանում է քաղաքականությունից: Այս մասին հայտարարել է անձամբ Չիչեկը՝ հայտնում է թուրքական Haber7 հեռուստաալիքը:
Նրա խոսքով՝ ինքը շատ բան է արել թուրքական քաղաքականության համար, և գնալու ժամանակն է:
Հայտնում են նաև, որ Չիչեկը չի մասնակցի 2015 թվականին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին:
Ջեմիլ Չիչեկը 1984 թվակաինից սկսած ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալում: Նա խորհրդարանի խոսնակ է ընտրվել 2011 թվականին:
Ավելի վաղ հայտնում էին, որ Թուրքիայի իշխող կուսակցության ավելի քան 70 ներկայիս պատգամավորներ չեն կարողանա մասնակցել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այսպիսի որշում է ընդունվել իշխող կուսակցության հերթական համագումարի ժամանակ՝ ըստ ներքին կանոնադրության, որի համաձայն՝ նույն կուսակցության պատգամավորներն 3 ժամկետից ավելի ընտրվելու իրավունք չունեն:



