1373276415_09811in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման Պուտինի հնարավորություններն օր օրի նվազում են՝ չնայած ռուսական ներխուժումը երկիր արդեն եղել է: «Գրուզիա օնլայն»-ի տեղեկացմամբ՝ Սաակաշվիլին այս մասին ասել է «Շուսթեր LIVE» ծրագրի եթերում:

Սաակաշվիլին ասել է, որ հիմա տեղի է ունենում «Պուտինի վերջը», քանի որ աշխարհը միանշանակ աջակցում է Ուկրաինային և Պուտինի վարչակարգի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանում: «Անշուշտ, սա Պուտինի վերջն է: Նա բացարձակապես անհեռանկարային քաղաքական գործիչ է: Բոլորի վերջը երբևէ կգա: Կարևորը՝ դա տեղի ունենա ավելի շուտ, քան ուշ»,- ասել է Սաակաշվիլին:

Նրա խոսքով՝ Պուտինը կարող է երկար հերյուրանքով զբաղվել, բայց նվազում են «ինքնաթիռներով ու տանկերով Ուկրաինա լիամասշտաբ ներխուժման» նրա շանսերը:

«Ռուսական ներխուժումը գործնականում արդեն տեղի է ունենում: Հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք ուղղաթիռներ են խփում, ռուսական ներխուժում են, ականանետային կրակը ռուսական ներխուժում է: Ոչ մի խաղաղ բնակիչ չի կարող ականանետ օգտագործել, քաղաքացիական բնակչությունը չի կարող տանկեր և զրահամեքենաներ վարել: Այդ ռուսական ներխուժումն արդեն դե-ֆակտո կա: Բայց հրթիռների, ինքնաթիռների և տանկերի օգտագործմամբ լայնամասշտաբ ներխուժման, ինչպես մեզ մոտ է եղել, հնարավորություն նրանք չունեն՝ որքան շատ ժամանակ է անցնում», կարծում է Սաակաշվիլին:

«Բայց որքան երկար այդպիսի սողացող ագրեսիան շարունակվի, այնքան ավելի կփոխվի Ուկրաինա պետության նկատմամբ տրամադրությունը»,- ասել է Սաակաշվիլին:

Միևնույն ժամանակ նա դրականորեն նկատել է, որ Կիևի իշխանությունն արդեն սկսել է վճռական ուժային քայլեր ձեռնարկել Ուկրաինայի արևելքում ահաբեկիչների վնասազերծման ուղղությամբ: Սաակաշվիլին Ուկրաինայի ժողովրդին կոչ է անում աջակցել իշխանությունների գործողություններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել