7f72dbaa03041e60a1758a4f8b61in.am-ը գրում է.

Ինչպես բոլոր ուսանողների, այնպես էլ շոումեն Միխայիլ Գալուստյանի համար մայիսը թեժ շրջան է: Նա շուտով կստանա իրավաբանի դիպլոմ, այդ պատճառով մեծ ջանքեր է գործադրում բակալավրի աստիճանը պաշտպանելու համար: Ընդ որում, դա անում է բացառապես արևի մայր մտնելուց հետո, երբ ազատ ժամանակ է ունենում, և բոլորն արդեն քնած են լիում: Սա արդեն չորրորդ ուսումնական հաստատությունն է, որը Միխայիլը հաջողությամբ կավարտի: Բացի միջնակարգ դպրոցից, Սոչիում նա ստացել է ֆելդշեր-մանկաբարձի ու նաև պատմության և իրավունքի ուսուցչի որակավորում:

«Ամեն անգամ ես ստիպված եմ դիպլոմային աշխատանք գրել ծայրահեղ պայմաններում: Նախկինում ժամանակս չէր հերիքում ՈՒՀԱ-ի պատճառով, իսկ հիմա ես զբաղված եմ սեփական «Բնավորությամբ նվերը» ֆիլմի պրոդյուսերական աշխատանքներով: Այդ պատճառով ստիպված եմ դիպլոմային աշխատանքի վրա տքնել միայն գիշերները»,- ծիծաղում է դերասանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել