1in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի լեգենդար պաշտպան Լոտար Մաթեուսը իր կարծիքն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին:
«Չի կարելի «Բավարիա»-ի ֆուտբոլիստներին ստիպել խաղալ կատալոնական ոճով: Չի կարելի ակնկալել, որ «Բավարիա»-ն կգործի այնպես, ինչպես «Բարսելոնա»-ն: Գվարդիոլան շատ փոփոպություններ կատարեց: Չլիներ կազմի այդքան էական ռոտացիան, հնարավոր է, ամեն ինչ այլ կերպ դասավորվեր:
Լամի ելույթները խաղադաշտի կենտրոնում, ապա պաշտպանության եզրում անորոշություն ստեղծեցին թիմում: Արդյունքում` «Ռեալ»-ից կրած պատմական պարտությունը: Եթե մյունխենցիները պարտություն կրեն Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում, ապա ակումբի մարզաբազայում լուրջ զրույց տեղի կունենա»,- ասել է Մաթեուսը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1276706.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել